Կարմիր Խաչը Բաքվում տեսակցել է սահմանն անցած ՀՀ քաղաքացուն

2014-ի սեպտեմբերի 16-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները տեսակցել են հայ գերուն, ով այս տարվա օգոստոսին ՀՀ Տավուշի մարզից Ադրբեջանի տարածք էր անցել 

Հայ գերուն տեսակցելու մասին Ռազմինֆոյի հետ զրույցում հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի մամուլի ծառայության ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը՝ հավելելով, որ Անանյանին հանձնել են իր ընտանիքի անդամների նամակը և համապատասխանաբար նամակ վերցրել գերուց՝ վերջինիս հարազատներին փոխանցելու նպատակով։ Գալստանը շեշտել է, որ գերու նամակն այսօր արդեն՝ սեպտեմբերի 17-ին, փոխանցել են նրա ընտանիքին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին ՀՀ Տավուշի մարզից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ է անցել ՀՀ քաղաքացի։ Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է վերջինիս անձնական տվյալներն ու լուսանկարը։ Հաջողվել էր պարզել, որ սահմանն անցած քաղաքացին ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի բնակիչ, 1961-ին ծնված Սարգիս Նորիկի Անանյանն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *