Ադրբեջանական լրատվակայքերի տվյալներով՝ այսօր՝ օգոստոսի 26-ին, ՀՀ Տավուշի մարզից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ է անցել ՀՀ ոմն քաղաքացի, որի անձնական տվյալներն այս պահի դրությամբ հայտնի չեն։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ռազմինֆոյի հետ զրույցում ասել է, որ ներկայումս հայկական կողմը ճշտում է տեղեկությունը։
Ադրբեջանական Musavat.com կայքը գրում է, որ քաղաքացին 53-54 տարեկան է, նա մոտ 20 րոպե մնացել է Քեմերլիի գյուղացիներից մեկի տանը, ապա ադրբեջանցի զինվորականները եկել ու տարել են նրան։
Լրացում. ՀՀ պաշտպանության նախարարությունից Ռազմինֆոյին հայտնեցին՝ զինված ուժերի անձնակազմից որևէ զինծառայող հայ-ադրբեջանական սահմանը չի հատել։
Pingback: Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է օգոստոսի 26-ին սահմանն անցած ՀՀ քաղաքացու տվյալները | Ռազմ.info
Pingback: Կարմիր խաչը դիմել է Ադրբեջանի իշխանություններին՝ սահմանն անցած ՀՀ քաղաքացուն տեսակցելու համար | Ռազմ.info
Pingback: Կարմիր խաչի ներկայացուցիչներն Ադրբեջանում տեսակցել են հայ գերուն | Ռազմ.info
Pingback: Կարմիր Խաչը Բաքվում տեսակցել է սահմանն անցած ՀՀ քաղաքացուն | Ռազմ.info
Pingback: Ադրբեջանը սահմանն օգոստոսին հատած ՀՀ քաղաքացուն հանձնել է հայկական կողմին | Ռազմ.info