ՀՀ ՊՆ-ում Չինաստանի դեսպանի հետ քննարկվել են ռազմական համագործակցության հարցեր

ՀՀ պաշտպանության նախարարությունում սեպտեմբերի 17-ին կայացել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը ՀՀ-նում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունի հետ` վերջինիս ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

Քննարկվել են հայ-չինական ռազմական համագործակցության հարցեր

Քննարկվել են հայ-չինական ռազմական համագործակցության հարցեր

Պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել դեսպանին` իր դիվանագիտական առաքելության ընթացքում պաշտպանական ոլորտին ցուցաբերած աջակցության համար:

Հանդիպմանը քննարկվել են հայ-չինական երկկողմ, այդ թվում նաև ռազմական համագործակցության հարցեր, կարծիքներ են փոխանակվել դրանց հետագա զարգացման ուղղությամբ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *