Թուրքական զինուժի պարաշյուտային նորաբաց դպրոցում ադրբեջանցի է ուսանում

Թուրքիայում օգոստոսի 25-ին բացվել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ նշանակության զորքերի միջազգային պարաշյուտային ուսումնական կենտրոնը։

Թուրքիայի ԶՈւ պարաշյուտային դպրոց

Թուրքիայի ԶՈւ պարաշյուտային դպրոց

Նորաբաց կենտրոնում ուսուցում են սկսել ոչ միայն Թուրքիայի ԶՈւ զինծառայողներ, այլ նաև օտարերկրացիներ։

Ընդհանուր առմամբ, նոր ուսումնական կենտրոնում առաջին դասընթացի շրջանակներում ուսուցում է սկսել 31 զինծառայող, տեղեկացնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պաշտոնական կայքը։

Մասնավորապես, թուրքական բանակի ուսումնական կենտրոնում կսովորեն 1-ական զինծառայող Ադրբեջանից, Թուրքմենստանից, ՆՀՀ Մակեդոնիայից, Բուլղարիայից, ինչպես նաև 3 մասնակից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունից։ Թուրքական զինուժից դասընթացին մասնակցում է 22 զինծառայողով։

 

One response to “Թուրքական զինուժի պարաշյուտային նորաբաց դպրոցում ադրբեջանցի է ուսանում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. սեպտեմբերի 7-13 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *