Ռազմաշաբաթ. Թուրքիա. սեպտեմբերի 7-13

Թուրքիան մտածում է եվրոպական ՀՕՊ համակարգերի շուրջ, նախավերջին ՎՆՎՕՀ ինքնաթիռը՝ Թուրքիային, պարաշյուտային նոր դպրոց՝ ադրբեջանցի կուրսանտներով և այլ ուշագրավ զարգացնումներ՝ Թուրքիայի ռազմաշաբաթում.

Թուրքիայի ԶՈւ պարաշյուտային դպրոց

Թուրքիայի ԶՈւ պարաշյուտային դպրոց

” Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն օրերս հայտարարել է, որ Անկարան բանակցում է ֆրանս-իտալական Eurosam ընկերության հետ SAMP/T Aster 30 զենիթահրթիռային համալիրները ձեռք բերելու համար՝ Թուրքիայի կարիքների համար մեծ հեռահարության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի մրցույթի շրջանակներում։ Օրերս ևս տեղեկություններ էին տարածվել, որ 2013-ին հաղթող ճանաչված չինական ՀՕՊ համակարգի հարցում տարաձայնություններ կան։

” Թուրքիան սեպտեմբերի 4-ին «Բոինգ» ընկերությունից ստացել է թվով երրորդ վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգը։ Երրորդ ՎՆՎՕՀ ինքնաթիռը թուրքական կողմին է փոխանցվել է Քոնիայում, որտեղ էլ տեղակայված է Թուրքիայի խոշորագույն ավիաբազաներից մեկը։ Ինքնաթիռը հետգայում կայանվելու է հենց այս բազայում։

” Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Նեջդեթ Օզելն ընդունել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Չաք Հեյգելի գլխավորած պատիրակությունը, որի հետ հանդիպումնր են ունեցել նաև Թուրքիայի նորընտիր նախագահ Թայիփ Էրդողանը, պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, վարչապետ Ահմեթ Դավութօղլուն։

” Թուրքիայում օգոստոսի 25-ին բացվել է երկրի զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ նշանակության զորքերի միջազգային պարաշյուտային ուսումնական կենտրոնը։ ուրքական բանակի ուսումնական կենտրոնում կսովորեն 1-ական զինծառայող Ադրբեջանից, Թուրքմենստանից, ՆՀՀ Մակեդոնիայից, Բուլղարիայից, ինչպես նաև 3 մասնակից չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունից։ Թուրքական զինուժից դասընթացին մասնակցում է 22 զինծառայողով։

” Սեպտեմբերի 8-ից Թուրքիայի զինված ուժերի տեսուչները «Բաց երկնքի» պայմանագրի շրջանակներում դիտորական թռիչքներ են իրականացրել Ռուսաստանի Դաշնության օդային տարածքում։

” Սև ծովում մեկնարկել է Ուկրաինայի հյուրընկալությամբ անցկացվող Sea Brize-2014 (թրգմ՝ «Ծովային զեփյուռ-2014») միջազգային զորավարժությունը, որին ԱՄՆ-ի հետ մեկտեղ մասնակցում են նաև Վրաստանի և Թուրքիայի զինծառայողները։
Ուկրաինայում անցկացվող ամենամյա զորավարժությունը մեկնարկել է սեպտեմբերի 8-ին և շարունակվելու է մինչ նույն ամսվա 10-ը։

Ռազմաշաբաթը նաև

Հայաստանում

Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *