Յուրի Խաչատուրովը պաշտոնական այցով Հունաստանում էր

Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Միխաիլ Կոստարակոսի հրավերով սեպտեմբերի 1-ից 3-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը պաշտոնական այցով եղել է Հունաստանում:

Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Կոստարակոսի և Հունաստանի Ազգային պաշտպանության ալտերնատ նախարար տիկին Ֆոֆի Գենիմատայի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Քննարկվել են ինչպես 2015 թվականին ծրագրավորվող, այնպես էլ ավելի երկարաժամկետ համագործակցությանն առնչվող հարցեր:

Այցի ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է Հունաստանի ցամաքային զորքերի հետևակային դպրոց, ինչպես նաև, արարողակարգային միջոցառումների շրջանակներում, ծաղկեպսակ զետեղել Անհայտ զինվորի դամբարանին:

One response to “Յուրի Խաչատուրովը պաշտոնական այցով Հունաստանում էր

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 31-սեպտեմբերի 6 (վիդեո) | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *