Ադրբեջանը Ֆինլանդիայում մասնակցելու է ՆԱՏՕ զորավարժություններին

2014-ի սեպտեմբերի 5-13-ն ընկած ժամանակահատվածում Ֆինլանդիայի Էկենես քաղաքում կայանալու են ՆԱՏՕ-ի NOCO-2014 միջազգային զորավարժություններ, որոնց մասնակցելու են այդ թվում Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները։

Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի վերոհիշյալ վարժանքների նպատակը ճգնաժամային իրավիճակներում ռազմածովային ուժերի համակարգված աշխատանքն է։ 2013-ին նման զորավարժություններ անցկացվել են Մերձբալթյան երկրներում։ Դրանց մասնակցել են 35 միավոր ռազմանավ, 10 միավոր ուղղաթիռ, 2500 զինծառայող ու նավաստի 14 երկրներից։

Հավելենք նաև, որ Ադրբեջանի ԶՈւ զինծառայողները պատրաստվում են մասնակցել նաև սեպտեմբերի 16-26-ն Ուկրաինայի արևմոտքում կայանալու են ՆԱՏՕ-ի «Արագ եռաժանի-2014» (Rapid Trident-2014 ) վարժանքներին։

One response to “Ադրբեջանը Ֆինլանդիայում մասնակցելու է ՆԱՏՕ զորավարժություններին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. օգոստոսի 31-սեպտեմբերի 6 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *