ՌԴ նախագահը հանձնարարել է Ղրիմում ստեղծել զինված ուժերի առանձին խմբավորում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տվել է համապատասխան հանձնարարական՝ Ղրիմում ստեղծել զինված ուժերի առանձին խմբավորում, որը կլինի թերակղզու անվտանգության երաշխավորը և կկանխարգելի արտաքին ուժերի ոտնձգությունները։ Նման հայտարարությամբ նախագահը հադնես է եկել 2014-ի օգոստոսի 14-ին՝ Պետդումայում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ Յալթայում կայացած հանդիպման ժամանակ։ Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «Ռիա-Նովոստի» լրատվական գործակալությունը։

ՌԴ ԶՈւ զինծառայողները Ղրիմում 01.03.2014

ՌԴ ԶՈւ զինծառայողները Ղրիմում 01.03.2014

Հանդիպման ընթացքում «Սպրավեդլիվայա Ռոսիա» (Արդար Ռուսաստան) խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը խոսել է թերակղզու անվտանգությունն ամրապնդելու անհրաժեշտության և այդ նպատկաով ՌԴ զինված ուժերի լրացուցիչ ստորաբաժանումների տեղակայման անհրաժեշտության մասին, երբ նրան ընդհատել է նախագահ Պուտինը՝ նշելով, որ նման կարգադրություն նա արդեն իսկ տվել է։

Իր խոսքում Պուտինը ասել է, որ մի պարագայում, երբ Կիևից անընդմեջ հնչում են ռազմատենչ հայտարարություններ, անհրաժեշտ է անել քայլեր՝ որոնք կապահովագրեն հնարավոր սադրանքներից։ Ուստի, Ռուսաստանն, ինչպես և մյուս բոլոր մեծ պետությունները, պետք է գործի դնի սեփական զինանոցում առկա միջոցները՝ ազգային շահերը պաշտպանելու համար։

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Ղրիմի թերակղզին անեքսիայի ենթարկեց 2014-ի մարտին, այն բանից հետո, երբ Կիևում տապալվեց նախագահ Յանուկովիչի ռուսամետ իշխանությունը։ Մարտի 1-ին թերակղզու ռուսաստանյան ռազմաբազայի զինանձնակազմը վերահսկողություն սահմանեց պետական և ռազմական նշանակության կարևորագույն օբյեկտների նկատմամբ, իսկ մարտի 16-ին անցկացված հանրաքվեով երկրամասի բնակչությունը կողմ արտահայտվեց ՌԴ կազմի մեջ ընդգրկվելուն։

Հավելենք նաև, որ թեպետ Ուկրաինան Ղրիմից հարկադրված դուրս է բերել իր զորամասերն ու ռազմածովային ուժերի ռազմանավերը, այդուհանդերձ, պաշտոնական Կիևը երկրամասը, որպես ՌԴ բաղկացուցիչ մաս չի ճանաչում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *