Վրաստանի հայաբնակ Ախալքալաքում նախնական մարտական պատրաստության կենտրոն է կառուցվում

Վրաստանի հայաբնակ Ախալքալաքի շրջանում մեկնարկել են Վրաստանի զինված ուժերի նախնական մարտական պատրաստության կենտրոնի կառուցման աշխատանքները։ Օգոստոսի 14-ին Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիանև զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն մասնակցել են հիմնարկեքի արարողությանը։

Վրաստանի զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման քարտեզ

Վրաստանի զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման քարտեզ

Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Սա պատմական որոշում է, որն ընդունել է Վրաստանի կառավարությունը։ Այստեղ խորհրդային բանակն է եղել, իսկ այժմ այն նոր որակական հատկանիշներ է ձեռք բերելու։ Բոլոր զինծառայողները, այդ թվում նաև ժամկետայինները, նախնական մարտական պատրաստությունն անցնելու են հենց այդտեղ։ Իհարկե դրանից հետո այս շրջանի կյանքն ավելի ակտիվ կլինի, քանի որ այդ կենտրոնին սպասարկելու համար պետք կլինի տեղի բնակչության ռեսուրսը»,- հայտնել է Իրակլի Ալասանիան։

Այս պահին կառուցվում է կենտրոնի շտաբն ու ճաշարանը։ Ինչես հայտնի է, կառուցման աշխատանքներն իրականացվելու են 2 փուլով՝ առաջին փուլն ավարտվելու է 2015 թվականին։ Այն ընթացքում կառուցվելու են շտաբը, ճաշարանն ու զորանոցները։ Երկրորդ փուլն ավարտվելու է 2019 թվականին, որի ընթացքում էլ կառուցվելու են սպորտային կոմպլեքսը, սերժանտների և սպաների համար հանրակացարանները, մանկական խաղահրապարակը և այլ կառույցներ։

Նախնական մարտական պատրաստության փուլն անցնելու են Վրաստանի զինված ուժերի նորակոչիկները, որոնք հետագայում պիտի տեղաբաշխվեն տարբեր ստորաբաժանումներում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *