Օգոստոսի 3-4-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 11 495 կրակոց. ՀՀ ՊՆ

Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական և հայ-ադրբեջանական ռազմաճակատի գծի արցախյան հատվածներում: Հիմնականում կիրառվել են հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է.

«ՀՀ ԶՈւ և ՊԲ-ից ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 3-4-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանագոտում և արցախյան հատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 859 անգամ, որից 830 անգամ` արցախյան հատվածում: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 11495 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 29 անգամ, որից 12 անգամ` արցախյան հատվածում: Հայկական կողմից հակառակորդի ուղղությամբ արձակվել է 3616 կրակոց»։

Տեղեկացնենք, որ օգոստոսի 2-3-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 893 անգամ, որից 839 անգամ` արցախյան հատվածում: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 8926 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 175 անգամ, որից 159 անգամ` արցախյան հատվածում: Հայկական կողմից հակառակորդի ուղղությամբ արձակվել է 3015 կրակոց:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *