Հայկական կողմը վերահսկում է իրավիճակը սահմանին. Արծրուն Հովհաննիսյան

Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական և հայ-ադրբեջանական ռազմաճակատի գծի արցախյան հատվածներում: Հիմնականում կիրառվել են հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Վերջինիս տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է.

«ՀՀ ԶՈւ և ՊԲ-ից ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 2-3-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական սահմանագոտում և արցախյան հատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 893 անգամ, որից 839 անգամ` արցախյան հատվածում: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ընդհանուր առմամբ 8926 կրակոց:

Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 175 անգամ, որից 159 անգամ` արցախյան հատվածում: Հայկական կողմից հակառակորդի ուղղությամբ արձակվել է 3015 կրակոց:

ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում»,- նշվում է հաղորդագրության մեջ:

One response to “Հայկական կողմը վերահսկում է իրավիճակը սահմանին. Արծրուն Հովհաննիսյան

  1. Pingback: Օգոստոսի 3-4-ը հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է 11 495 կրակոց. ՀՀ ՊՆ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *