Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է առաջնագիծ

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը օգոստոսի 3-ին մեկնել է առաջնագիծ՝ Արցախին սահմանակից Բարդայի շրջան, որտեղ տեղակայված են զինված ուժերի առաջին բանակային կորպուսի ստորաբաժանումները։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «APA» գործակալությունը։

Զաքիր Հասանովին փոխադրող ուղղաթիռը Բարդայում

Զաքիր Հասանովին փոխադրող ուղղաթիռը Բարդայում

Նախարարին փոխադրող ուղղաիթռը վայրէջք է կատարել քաղաքի մարզադաշտերից մեկում, ինչից հետո Զաքիր Հասանովը զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և բարձրաստիճան այլ զինվորականների ուղեկցությամբ մեկնել է առաջապահ զորամասեր՝ տեղում ծանոթանալու ստեղծված իրավիճակին։

Նշենք, որ այցի առիթը նախորդող օրերին հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակի սրումն է, ինչի հետևանքով հակառակորդը կրել է մեծաթիվ կորուստներ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հաստատել է տեղեկությունը 14 սպանվածի մասին, նրանց իրական թիվը կարող լինել ավելի մեծ։

2 responses to “Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է առաջնագիծ

  1. Pingback: Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնել է առաջնագիծ razm.info | Armday

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հուլիսի 27-օգոստոսի 3 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *