Հրադադարի խախտման հետևանքով Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ է վիրավորվել

Հուլիսի 30-ին ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղի դաշտերում միջադեպ է արձանագրվել. ադրբեջանական կողմից արձակված գնդակից վիրավորվել է գյուղի 49-ամյա բնակիչ Վալեր Ճաղարյանը: Այս մասին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանը:

Վալեր Ճաղարյանը վիրավորվել է ուսից, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Տուժածը ներկա պահին հիվանդանոցում է:

Համայնքի ղեկավարի խոսքերով՝ Ճաղարյանն անասուններին արոտավայր էր տարել, և նրա ուղղությամբ կրակել են ավանակի վրա փայտը բարձելիս։

 

One response to “Հրադադարի խախտման հետևանքով Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ է վիրավորվել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հուլիսի 27-օգոստոսի 3 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *