Ռազմաշաբաթ. Հայաստան. հուլիսի 27-օգոստոսի 3

Ադրբեջանական հարձակումներից ՊԲ  զինծառայողներ են զոհվել և վիրավորվել: Հրադադարի հետևանքով Այգեձորի բնակիչ է վիրավորվել: Սեյրան Օհանյանն այցելել է Արցախ և հարավարևմտյան սահմանի զորամասեր:

Նորայր Քամալյանը հոսպիտալում

Դիվերսիան կասեցնելիս վիրավորված Նորայր Քամալյանը

” Օգոստոսի 3-ին զինվորական հոսպիտալում  մահացել է նախօրեին Արցախի սահմանին ադրբեջանական հարձակումը կասեցնելիս վիրավորված, 1994 թվականին ծնված զինծառայող, կրտսեր սերժանտ Սարգիս Արմենի Մովսիսյանը։

Հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում է գործել ՊԲ հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել են ՊԲ զինծառայողներ 1994թվականին ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը: 

Հուլիսի 31-ին հակառակորդի դիվերսիան կասեցնելիս վիրավորվել էր ՊԲ շարքային զինծառայող Նորայր Միքայելի Քամալյանը:  Նա պարգևատրվել է Արիության մեդալով: Նորայր Քամալյանը դեմ առ դեմ դուրս գալով հակառակորդի դիվերսիոն խմբի անդամի հետ՝ բռնվել էր ձեռնամարտի ու շարունակել պայքարը նույնիսկ դանակով ստացած վնասվածքներից և ծնոտի կոտրվածքից հետո։

Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ Ադրբեջանը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն, ինչի հետևանքով կորցրել է  3 զինծառայողի և մեծ թվով վիրավորներ ունեցել: Հակառակորդի հետ մարտերում զոհվել է ՊԲ զինծառայող Զորիկ Գևորգյանը: Ավագ-լեյտենանտ Գևորգյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:

գոստոսի 1-ի լույս 2-ի գիշերվա հետախուզադիվերսիոն փորձի հետևանքով  ՊԲ 3 զինծառայող վնասվածքներ է ստացել: «Զինծառայողների ստացած վնասվածքները շատ թեթև են, անհանգստանալու կարիք չկա, նրանց վիճակը ներկայումս գնահատվում է լավ»,- Ռազմինֆոյին փոխանցել է ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը  օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերն Արցախի սահմանին կասեցված հետախուզադիվերսիոն փորձի առնչությամբ հրապարակել է հակառակորդի թողած սպառազինության լուսանկարները: 

Հուլիսի 30-ին ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր գյուղի դաշտերում միջադեպ է արձանագրվել. ադրբեջանական գնդակից վիրավորվել է գյուղի 49-ամյա բնակիչ Վալեր Ճաղարյանը: Վալեր Ճաղարյանը վիրավորվել է ուսից, նրա կյանքին վտանգ չի սպառնում: 

Հուլիսի 27-ին աշխատանքային այցով Պաշտպանության բանակում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այցի շրջանակներում ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ իրականացվել է շրջայց առաջնային գծի տարբեր հատվածներում: 

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 30-ին աշխատանքային այցով եղել է հարավարևմտյան հատվածում տեղակայված զորամասերում: Աշխատանքային այցի շրջանակում Սեյրան Օհանյանը ներկա է եղելառաջին բանակային զորամիավորման զորամասերից մեկում անձնակազմի համար կառուցված նոր զորանոցի բացման հանդիսավոր արարողությանը: 

Ադրբեջանը, դիմելով ներկայիս քայլերին, ստիպում է, որ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը մեծ լինի ու ներկայիս հարաբերությունները տեղափոխվեն այլ դաշտ:  Այս մասին ԵՊՀ ՈւԽ նախաձեռնությամբ կազմակերպված «Բանակում-2014» հավաքի ժամանակ ասաց Արցախի նախագահ Բակո Սահակյանը` պատասխանելով Ռազմինֆոյի հարցին: 

ԵԱՀԿ Մինսկի խումբը մեզ համար ամենարդյունավետ աշխատող միջազգային կառույցներից մեկն է: Այս տարիների ընթացքում, որ մենք խուսափել ենք ռազմական գործողություններից այդ աշխատանքը նաև այդ խմբինն է: Բայց սա ամենևին չի նշանակում, որ մեր բախտը կապված է ՄԽ-ից,և մենք ի վիճակի չենք ապահովել մեր երկրի անվտանգությունը»,- ասել է Բակո Սահակյանը: 

Ղրղզստանում շարունակվում է ՀԱՊԿ անդամ երկրների զորախմբերի մասնակցությամբ անցկացվող «Անխախտ եղբայրություն-2014» զորավարժությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի խաղաղապահ ուժերը։ Օգոստոսի 1-ին մեկնարկել է զորավարժության 3-րդ՝ եզրափակիչ փուլը, որի ընթացքում անդամ երկրների զինծառայողները համատեղ ուժերով կիրականացնեն հիմնականում խաղաղապահ գործողություններ։ 

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Թուրքիայում

2 responses to “Ռազմաշաբաթ. Հայաստան. հուլիսի 27-օգոստոսի 3

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. հուլիսի 27-օգոստոսի 3 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *