Ռուսաստանը Հորդանանին «Բուրատինո» հրանետ է առաջարկել

«Ռոսօբորոնէքսպորտ» ընկերությունը Հորդանանին առաջարկել է ՏՕՍ-1«Բուրատինո» ծանր հարնետային համակարգը։ Հաղորդվում է, որ հրանետը պիտի մոնտաժվի ամերիկյան արտադրության «Մ-60» տանկերի շասսիի վրա։ Այս մասին Ամմանում (Հորդանան) տեղի ունեցող հատուկ նշանակության ուժերի ՍՕՖԷՔՍ-2012 միջազգային 9-րդ ցուցահանդեսի ժամանակ լրագրողներին հայտնել է կազմակերպության ներկայացուցիչ Վալերի Վարլամովը։

ՏՕՍ-1 «Բուրատինո»-ն նախատեսված է մինչև վեց կիլոմետր հեռավորության վրա թեթև զրահապատ մեքենաները շարքից հանելու, հակառակորդին ոչնչացնելու, շինություններն ավիրելու համար։

Իսկ աշնանը Հորդանանում կսկսվի ռուս մասնագետների կողմից մշակված «Հաշիմ» նռնականետերի արտադրությունը։

Ցուցահանդեսի ժամանակ Ռուսաստանը ներկայացրել է նաև նոր անձայն ՍՎ- 1367 դիպուկահար հրացանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *