Ադրբեջանցի զինվորը ծառայողական զենքով լքել է զորամասը

Ադրբեջանում ձերբակալվել է զորամասը լքած զինծառայողը, ով իր հետ վերցրել էր նաև ծառայողական զենքը: Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունից հայտնել են, որ Գերանբոյի շրջանի N զորամասում ծառայություն անցնող 18-ամյա Քերիմ Միրսալեհ օղլու Իբրահիմովը նախորդ գիշեր ձերբակալվել է Գերանբոյի շրջանում և տարվել է զորամաս: Փաստի առթիվ հետաքաննություն է վարվում: Զինծառայողը զորակոչվել է այս տարի՝ թալիշական Լերիկի շրջանից: Հայտնում է «Վեստի.ազ»-ը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *