ՍՕՖԷՔՍ-2012 ցուցահանդեսի ժամանակ Ռուսաստանն առաջին անգամ ցուցադրել է ՍՎ-1367-ը

Հորդանանում  անցկացվող  հատուկ նշանակության ուժերի ՍՕՖԷՔՍ-2012 միջազգային 9-րդ ցուցահանդեսին Ռուսաստանն առաջին անգամ ցուցադրել է 12,7 մմ անձայն «ՍՎ-1367» դիպուկահար հրացանը։

«ՒՏԱՐ-ՏԱՍՍ»-ի հետ զրույցի ժամանակ «Ռոսօբորոնէքսպորտ»-ի դելեգացիայից տեղեկացել են, որ նախկինում դիպուկահար հրացանները չեն արտահանվել, քանի որ թույլտվության համապատասխան փաստաթղթեր չեն ունեցել։ Միայն 2011 թվականի վերջինե են ստացել արտահանման թույլտվությունը։

«ՍՎ-1367» դիպուկահար հրացանի արդյունավետությունը հաստատվել է Ռուսաստանի ՆԳՆ և ԱԴԾ հատուկ նշանակության ստորաբաժանումների կիրառումներից հետո։

«ՍՎ-1367» դիպուկահար հրացանն արտադրվում են Տուլայի կոնստրուկտորական սարքաշինության բյուրոյի (ԿՍԲ) կողմից։  Այն նախատեսված է թաքնված կենդանի ուժի, անհատական զրահապաշտպանության միջոցներով պաշտպանվածության, ինչպես նաև 600 մ հեռավորության վրա գտնվող օբյեկտների և տրանսպորտային միջոցների   խոցման համար։

Դիպուկահար հրացանիի քաշը հենակի և խլացուցիչի հետ միասին կազմում է 7 կգ, երկարությունը՝ 79 սմ, իսկ պահեստատուփի տարողությունը՝ 5 փամփուշտ։ Այս զենքի համար նախատեսվախ է չորս տեսակի փամփուշտ, այդ թվում նաև դիպուկահար հրացանի բարձր խոցելիություն ունեցող փամփուշտ։

Աղբյուրը։

One response to “ՍՕՖԷՔՍ-2012 ցուցահանդեսի ժամանակ Ռուսաստանն առաջին անգամ ցուցադրել է ՍՎ-1367-ը

  1. Pingback: Ռուսաստանը Հորդանանին «Բուրատինո» կրականետ համակարգ է առաջարկել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *