Աֆղանական զինծառայողի համազգեստով տղամարդը ՆԱՏՕ-ի զինվորականի է սպանել

Աֆղանական բանակի զինծառայողի համազգեստով տղամարդը Աֆղանստանի արևելքում ՆԱՏՕ-ի զինծառայողի է սպանել: Այսօր նման հայտարարություն է տարածել ՆԱՏՕ-ն: Սպանվածի ազգության և դեպքի մասին  մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Ընթացիկ տարվա հունվարին «Թալիբան» շարժման գրոհայինը՝ աֆղանական բանակի զինծառայողի համագեստով ներխուժել էր ՆԱՏՕ-ի ռազմական բազա և գնդակահարել մարզվող զինծառայողներին: Միջադեպի հետևանքով զոհվել էր 4 ֆրանսիացի զինծառայող, ևս 16-ը վիրավորվել էին: Դեպքից հետո Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարել էր, իրենց երկիրը ժամանակավորապես դադարեցնում է Աֆղանստանում մարտական գործողություններին մասնակցությունը և աֆղանցի զինծառայողներ պատրաստելը:

Աղբյուր՝ Мужчина, одетый в форму военнослужащего афганской армии, убил солдата НАТО на востоке Афганистана

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *