Ռուս-հնդկական գերձայնային հրթիռի արդեն 40-ից ավելի արձակում է եղել

Հնդկաստանի զինված ուժերի հրթիռային ստորաբաժանումներից մեկն արձակել է Ռուսաստանի ու Հնդկաստանի համատեղ նախագծած BrahMos գերձայնային հրթիռների 44-րդ օրինակը: Հրթիռն այս անգամ արձակել են ցամաքից:

Ռուսաստանյան «Ռազմավարության ու տեխնոլոգիայի ուսումնասիրման կենտրոնի» բլոգի հաղորդմամբ՝ հրթիռը թռիչքի ուղղությունը ճշգրտել է արբանյակների օգնությամբ: Այն կարողացել է հաջողությամբ խոցել թիրախը, որը եղել է արձակման վայրից 290 կմ հեռավորության վրա: Նշենք, որ BrahMos հրթիռի համար որպես առավելագույն հեռահարություն նշվում է 300 կմ-ը:

Հնդկաստանի ԶՈւ-ն ցամաքից արձակել է ռուս-հնդկական նախագծման BrahMos գերձայնային հրթիռ

Հնդկաստանի ԶՈւ-ն ցամաքից արձակել է ռուս-հնդկական նախագծման BrahMos գերձայնային հրթիռ

Նշվում է նաև, որ թռիչքի ժամանակ հրթիռի արագությունը գերազանցել է ձայնի արագությանը 2,8 անգամ:

Ավելացնենք, որ 2014-ի փետրվարին Հնդկաստանի ռազմածովային ուժերը նույն հրթիռներից արձակել էին 2 հատ՝ համազարկով: 3 վայրկյան տարբերությամբ արձակված հրթիռներից առաջինը խոցել էր թիրախը, իսկ երկրորդը՝ թռչել նախատեսված ուղղությամբ: Դա այս հրթիռների առաջին համազարկային արձակումն էր:

BrahMos հրթիռները համատեղ նախագծել ու արտադրում են Ռուսաստանն ու Հնդկաստանը։ Հրթիռների նախագծումը կատարել են 1998-ից սկսած, իսկ առաջին անգամ ներկայացրել են 2006-ին։

Ներկայում այս հրթիռներից մի քանի հարյուր միավոր առկա է Հնդկաստանի զինված ուժերի սպառազինության մեջ։ Ստեղծվել են հրթիռի մի շարք արդիականացումներ մակերևույթից, օդից ու սուզանավերից արձակման համար։

Հրթիռի զանգվածը 3 տոննա է (օդից արձակվող տարբերակը՝ 2,5 տոննա), իսկ մարտական մասի զանգվածը՝ 250-300 կգ, հրթիռը կարող է տեղափոխել նաև միջուկային մարտագլխիկ։ Հրթիռի թռիչքի առավելագույն բարձրությունը 15 կմ է, առավելագույն հեռավորությունը՝ 300 կմ։ Հրթիռը թռչում է ձայնի արագությունը 2 անգամ, իսկ մեծ բարձրությունների դեպքում՝ մինչև 2,8 անգամ գերազանցող արագությամբ։

One response to “Ռուս-հնդկական գերձայնային հրթիռի արդեն 40-ից ավելի արձակում է եղել

  1. Pingback: Ռուս-հնդկական համատեղ արտադրվող BrahMos հրթիռները կարող են արտահանվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *