Համաձայն Ադրբեջանի ու Թուրքիայի միջև կնքված ռազմական կրթության գծով պայմանագրի՝ Ադրբեջանում ընդունելություն է հայտարարվել Թուրքիայի Գյուլհանե ակադեմիայի ռազմաբժշկական ֆակուլտետ 2014-2015 ուսումնական տարվա համար։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, ընդունելությանը մրցութային կարգով կարող են մասնակցել մինչև 19 տարեկան դիմորդներ, որոնք 4-րդ կարգի ավարտական քննություններին հավաքել են 600 միավորից ավել։
Նկատենք, որ սույն քննություններն Ադրբեջանում արդեն կայացել են։ Հայտնի չէ, թե քանի հոգի է հավաքել 600 միավորից ավել, սակայն ըստ պաշտոնական տվյալների՝ 4-րդ կարգի քննություններում 700 միավոր է ստացել ընդամենը 2 հոգի։
Ըստ աղբյուրի՝ մրցույթի արդյունքում ընտրելու են 9 հոգու, ապա նրանք պետք է հարցազրույց անցնեն Ադրբեջանի ներքին զորքերում։ 9 հոգուց ընտրելու են արդեն 3 հոգու։ Ցանկացողները պետք է հայտեր ներկայացնեն հուլիսի 16-24-ն ընկած ժամանակահատվածում։
Հավելենք, որ Գյուլհանեի ակադեմիայի ռազմաբժշկական ֆակուլտետում ուսումը տևում է 6 տարի։