Ադրբեջանի զինված ուժերում հերթական ոչ մարտական կորուստն է գրանցվել

Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ երկրի արևմուտքում տեղակայված զորամասերից մեկում զինված ուժերի զինծառայող Օրխան Լազըմ օղլու Խալիլովը մահացել է իրեն ամրակցված ինքնաձիգից արձակած կրակից։
Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ փաստի առնչությամբ զինդատախազությունը հարուցել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն։

Նկատենք, որ հետևելով ադրբեջանական բաց աղբյուրների տվյալներին՝ ադրբեջանական զինուժը 2014-ի հուլիս ամսվա ընթացքում ունի արդեն 2 կորուստ:

One response to “Ադրբեջանի զինված ուժերում հերթական ոչ մարտական կորուստն է գրանցվել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հուլիսի 13-19 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *