Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել է Ադրբեջանի զինված ուժերի՝ տարբեր երկրներում կամ միջազգային կառույցներում արտոնագրված ներկայացուցիչների ու Ադրբեջանի Հանրապետության դեսպանությունների ռազմական կցորդներին։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը զեկույց է ներկայացրել Ադրբեջանի ԶՈւ-ում ընթացող փոփոխությունների, տարվող աշխատանքների, ինչպես և ռազմական ոլորտում երկրի արտաքին շփումների վերաբերյալ։ Համաձայն աղբյուրի՝ զեկույցին հետևել են քննարկումներ և բանավեճեր։
Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիգովը։