Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հրապարակել է Քարվաճառում վնասազերծված դիվերսիոն խմբի անդամներին պատկանող լրակազմի և զինամթերքի լուսանկարներ։ Հայտնի է նաև ձերբակալվածներից մեկի ինքնությունը, ով 1968 թվականին ծնված և Միրբաշիրի շրջանի Ղափանլու գյուղում գրանցված Գուլիև Շահբազ Ջալալ օղլուն է։
Ներկայումս տարվում են աշխատանքներ վերջինիս՝ Հայաստանի տարածք ներթափանցելու նպատակները պարզելու ուղղությամբ։
Հիշեցնենք՝ հուլիսի 10-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Քարվաճառի ուղղությամբ կանխվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Խմբի մի մասը ձերբակալվել է, մյուսներին հաջողվել է դիմել փախուստի։
Գրանցված միջադեպի հետևանքով հայկական կողմը որևէ կորուստ չունի։
Pingback: ՊԲ-ն հրապարակվել է ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամի լուսանկարները | Ռազմ.info