Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հուլիսի 10

Ուկրաինայի հարավ-արևելքում առաջին անգամ ապրիլի կեսերիցն սկսված հակամարտությունը շրունակվում է։  Ապստամբները վերջերս ստիպված են եղել լքել Սլավյանսկ և Կրամատորսկ քաղաքները, որը համարվում էր ռուսամետ մարտիկների միջնաբերդը։

Ծավալվող իրադարձություններին օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է թարմացվող լրահոսը։

Կիևյան իշխանությունների կողմնակիցների կազմված «Ազով» գումարտակի մարտիկները

Կիևյան իշխանությունների կողմնակիցների կազմված «Ազով» գումարտակի մարտիկները

23:50-Ապստամբները կրկին հարձակում են ձեռնարկել Դոնեցկի օդանավակայանի ուղղությամբ։ Համացանցում տարածվում են տեսանյութեր, որոնցում երևում է համազարկային կրակի (հավանաբար Գրադ կայանով) կիրառում օդանավակայանի ուղղությամբ։

18։55-բեռնատար տրանսպորտի սուր պակասը, որն ունի Ուկրաինայի ազգային գվարդիան, կօգնի լրացնել բելառուսական ՄԱԶ (Минский автомобильный завод) ավտոգործարանը։ Ուկրաինայի ներքին գործերի նախարարության և բելառուսական կողմի միջև կնքվել է 44 բեռնատարի գնման պայմանագիր։

18։10-Ոշագրավ թվեր է հրապարակել Ուկրաինայի Ժիտոմիր քաղաքի զրահատանկային գործարանը։ Հարավ-արևելքում մեկնարկած հակաահաբեկչական գործողության ողջ ընթացքում՝ ապրիլի կեսերից մինչ օրս, գործարանում վերանորոգվել է ապստամբների կողմից վնասված շուրջ 400 միավոր զրահատեխնիկա։

17:35-Ուկրաինայի առողջապահության փոխնախարարը հրապարակել է տվյալներ՝ հակաահաբեկչական գործողության մեկնարկից մինչ օրս զոհված և վիրավորված քաղաքացիականների թվի վերաբերյալ։ Ըստ Վասիլի Լազորիշինեցի, ընդհանուր առմամբ զոհվել է 478 խաղաղ բնակիչ, որից 30-ը կանայք են, իսկ 7-ը երեխաներ։ Հավելենք, որ ուժայինների հաղորդած պաշտոնական տվյալներով, հակամարտությանը մինչ օրս զոհ է գնացել շուրջ 200 զինծառայող։ Ստույգ տեղեկություններ ապստամբների շրջնաում զոհերի թվի վերաբերյալ չկան, քանի որ դրանք բավական իրարամերժ են։

16։50-Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Ֆրանսուա Օլանդն ու Անգելա Մերկելը հերթական հեռախոսազրույցն են ունեցել ու քննարկել Ուկրաինայի հարավ-արևելքում ստեղծված իրավիճակը։ Քննարկմանը մասնակից բոլոր կողմերն էլ արտահայտել են միևնույն դիրքորոշումը. Ուկրաինայում շուտափույթ պետք է հաստատվի խաղաղություն։

16։10-Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ ընթացիկ տարում գյուղատնտեսության ցուցանիշները կունենան զգալի անկում, քանի որ հակաահաբեկչական գործողության պատճառով երկրի հարավ-արևելյան մի շարք շրջաններում բերքահավաք չի անցկացվի։

15։45-Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որում նշում է, որ Դոնբասում իրավիճակը շարունակում է պահպանել լարվածությունը։ Անցնող օրերին ապստամբների հետ բախումների հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 27 ուժային։

15։25ՌԴ 6 շրջաններում սահմանվել է արտակարգ դրություն՝ կապված Ուկրաինայից ներգաղթած մեծաթիվ փախստականների հետ։ Նշենք, որ ռուսաստանյան կողմի հաղորդած տվյալներով, ուկրաինական հակամարտության սկզբից մինչ օրս Ռուսաստանն ընդունել է ավելի քան 180 000 փախստական։

15:00Սլավյանսկի մի շարք թաղամասեր շարունակում են մնալ հոսանքազրկված։ Կենցաղային տարրական պահանջները հոգալու, այդ թվում բջջային հեռախոսները լիցքավորելու համար բնակիչները հավաքվում են կենտրոնական հրապարակի մերձակա տարածքում, որտեղ կարելի է տեսնել նման պատկեր։

Սլավյանսկ. բնակիչները լիցքավորում են իրենց բջջային հեռախոսները

Սլավյանսկ. բնակիչները լիցքավորում են իրենց բջջային հեռախոսները

14։25-Կիև քաղաքի գլխավոր դատախազ Սերգեյ Յուլդաշովը դիմել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին՝ պահանջելով անհապաղ ձեռնարկել միջոցներ՝ քաղաքի գլխավոր հրապարակը՝ Մայդանը, ինչպես նաև դրանից սկիզբ առնող գլխավոր պողոտան՝ Կրեշյատիկն, այսպես կոչված Մայդանի ինքմնապաշտպանության անդամներից ազատելու համար։ Նշենք, որ ցուցարարներն, ովքեր Մայդանում են հավաքված դեռևս փետրվար ամսից, հրաժարվում են լքել այն նույնիսկ գլխավոր նպատակին՝ իշխանափոխությանը հասնելուց հետո։

14։00- Լուգանսկում ցերեկային ժամերին կրակոցների ձայներ են լսելի։ Քաղաքում մնացած բնակիչները խուսափում են փողոց դուրս գալուց։

11։20- Դոնեցկում ապսամբները կարողացել են շարքից դուրս հանել ուկրաինացիների ԲՏՌ-80 զրահափոխադրիչը։ Կրասնայա Զարյա բնակավայրի մոտ ֆուգաս է գործի դրվել, ինչի հետևանքով էլ զրահամքենան վնասվել է։ ԲՏՌ-80-ում գտնվող 5 հոգին տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

11։15- Գիշերը Լուգանսկում ուկրաինական կողմի ավիահարվածի հետևանքով ապստամբները երկու տանկ և մեկ ԲՄ-21 «Գրադ» ՀԿՌՀ են կորցրել, տեղեկացնում են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից։

11։00- Դոնբասում ամբողջ գիշեր ընթացել են մարտեր ուկրաինացի ուժայինների և ապստամբների միջև։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *