Ռադիոտեղորոշիչ կայանը մարտական հերթապահություն կսկսի ՌԴ Արմավիրում

Մինչև այս տարեվերջ Ռուսաստանի Արմավիրում (Կրասնոդարի մարզ) մարտական հերթապահություն կսկսի նոր սերնդի ռադիոտեղորոշիչ կայանը: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ ՝ Օդատիեզերական  պաշտպանության զորքերի գնդապետ Ալեքսեյ Զոլոտուխինը:

Արմավիրում մարտական հերթապահություն սկսող ՌՏԿ-ի նմանօրինակ կայաններ են տեղակայված Լենինգրադի և Կալինիգադի մարզերում: Իսկ այս ամիս՝ մայիսին, ծրագրվում է գործարկել նաև Իրկուտսի մարզում տեղակայված ռադիոտեղորոշիչ կայանը:

Աղբյուր՝ РЛС нового поколения в Армавире заступит на боевое дежурство до конца года

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *