Tag Archives: Արմավիր

Նախարար Օհանյանը 4 զորամաս է այցելել, ծանոթացել հայրենական արտադրության վարժասարքին

Զորամասերից մեկում նախարար Օհանյանին ներկայացնում են հայրենական արտադրության վարժասարքը Մարտ 18, 2015 22:04 | RAZM.INFO - Մարտի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն աշխատանքային այցով եղել է ՀՀ ԶՈւ մի շարք զորամասերում: Այցի շրջանակում նախարար Օհանյանը հանդիպել է նաև Գյումրիի և Արմավիրի մարզերից բանակ զորակոչված ժամկետային զինծառայողներին և նրանց ծնողներին: Continue reading

Ռադիոտեղորոշիչ կայանը մարտական հերթապահություն կսկսի ՌԴ Արմավիրում

Մայիս 6, 2012 14:58 | RAZM.INFO - Մինչև այս տարեվերջ Ռուսաստանի Արմավիրում (Կրասնոդարի մարզ) մարտական հերթապահություն կսկսի նոր սերնդի ռադիոտեղորոշիչ կայանը: Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ ՝ Օդատիեզերական  պաշտպանության զորքերի գնդապետ Ալեքսեյ Զոլոտուխինը: Continue reading

Զինվորի կյանքին վտանգ չի սպառնում

Ապրիլ 27, 2012 20:34 | RAZM.INFO - Արմավիրում կամուրջից նետված զինվորը ներկայումս ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում է։ Բժիշկների գնահատմամբ նրա առողջական վիճակը կայուն ծանր է, սակայն կյանքին վտանգ չի սպառնում։ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 4-րդ կայազորային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին մեզ հայտնեց ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մերի Սարգսյանը։

Արմավիրում զինվորի զոհվելու փաստն առայժմ չի հաստատվում

Ապրիլ 27, 2012 19:34 | RAZM.INFO - «Լրագրի» տեղեկություններով այսօր Արմավիրի մարզում գտնվող «Կարմիր կամրջից» զինծառայող է ցած ընկել և մահացել։ Առայժմ այլ տեղեկություններ և կատարվածի վարկածներ չկան։ Աղբյուրը։ Թարմացում Ըստ մեր աղբյուրների կամրջից ընկած զինվորը կենդանի է և տեղափոխվել է հիվանդանոց։ Հուսանք, որ այս տեղեկությունը կհաստատվի և զինվորի կյանքին վտանգ չի սպառնում։