ԱՄՆ-ն տիեզերք է ուղարկել ռազմական կապի արբանյակ

ԱՄՆ-ն տիեզերք է ուղարկել նոր սերնդի AEHF (Advanced Extremely High Frequency) ռազմական կապի արբանյակ։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։

Atlas 5 հրթիռակրով արբանյակը բաց է թողնվել մայիսի չորսին Կանավերալ տեզերական թռիչքների կայանից ։

Բաց թողնված արբանյակը AEHF խմբաքանակում կլինի երկրորդը։ Նախատեսվում է AEHF խմբաքանակում ներառել ևս երկու նմանատիպ տիեզերական սարք։ Ամեն մի AEHF արբանյակի գինն անցնում է 1 մլրդ դոլարը։  Ծառայության ժամկետը 14 տարի է։

Առաջին AEHF արբանյակը, որը  ստեղծել է Lockheed Martin կորպորացիան, տիեզերք է ուղարկվել 2010 թվականի օգոստոսի 14-ին։ Սակայն տեխնիկական խնդիրների պատճառով 14 ամիս հետո է հնարավոր եղել աշխատացնել։ Միայն 2012 թվականի ապրիլին են AEHF-1 արբանյակը փոխանցել ԱՄՆ պաշտպանության նախարարությանը։

Նախատեսվում է, որ AEHF արբանյակները կփոխարինեն Milstar ուղեծրային խմբաորմանը։ Նրանք համատեղելի կլինեն հին արբանյակների և ցամաքային կապի տերմինալների հետ, ինչը թույլ կտա սահուն անցում կատարել նոր տեխնոլոգիաներին։ Milstar-ի  հետ համեմատած AEHF արբանյակների բարձր հաճախականության օգտագորխումը թույլ կատա վեց անգամ մեծացնել ինֆորմացիայի փոխանցման թողունակությունը։ Բացի այդ, AEHF համակարգերն ավելի կայուն են ռադիոէլեկտրոնային խանգարումների նկատմամբ և ապահովում են գաղտնի տեղեկությունների պաշտպանվածությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *