ՊՆ-ն զորամասերի հրամանատարությանը հրահանգել է հետևել ԸՕ պահանջներին

Էլեկտրոնային լրատվամիջոցներով և iditord.org կայքով տեղեկություններ են տարածվում խորհրդարանական ընտրություններին ՀՀ ԶՈւ զինծառայողների մասնակցության հետ կապված ընտրախախտումների վերաբերյալ, մասնավորապես` տեղեկություններ են ստացվում, թե զինվորներին ուղղորդված բերում են ընտրատեղամասեր, փորձում են վերահսկել նրանց քվեարկությունը և այլն:

ՀՀ քաղաքացի հանդիսացող զինծառայողները ՀՀօրենսդրությամբսահմանվածկարգովմասնակցումեն ՀՀ խորհրդարանականընտրություններին: ՀՀ Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածների համաձայն (ԸՕ, 2-րդ գլուխ, հոդված 8-րդ, կետ 2, 3, 6, 7, 8, 10, հոդված 9-րդ, կետ 7, հոդված 10-րդ, կետ 5, և հոդված 11-րդ, կետ 5), խորհրդարանական ընտրություններին զինծառայողների մասնակցությունն ապահովելու համար ՀՀ զինված ուժերում իրականացվել և իրականացվում են զինծառայողներին ընտրատեղամասեր փոխադրելու, ընտրական գործընթացը կազմակերպված անցկացնելու կազմակերպչական աշխատանքներ: Պարտադիր ժամկետային զինծառայողները, ինչպես նաև զորամասերի տեղակայման տարածքում հաշվառված պայմանագրային զինծառայողները և նույն տարածքում հաշվառված նրանց ընտանիքների` ընտրելու իրավունք ունեցող անդամներն ընդգրկվել են զորամասերի ընտրողների ցուցակում (ՀՀ ԸՕ, 2-րդ գլուխ, հոդված 8-րդ, կետ 8):   Զորամասերի հրամանատարները զորամասերի տեղակայման տարածքում հաշվառված ընտրողների ցուցակները ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների նախագահներին տրամադրել են քվեարկության օրվանից երեք օր առաջ` զմռսված ծրարով, որը բացվում է քվեարկության օրը` տեղամասային ընտրական հանձնաժողովում (ՀՀ ԸՕ, 2-րդ գլուխ, հոդված 10-րդ, կետ 5): Ընդ որում, զինծառայողները մասնակցում են ընտրություններին աշխարհագրորեն մոտ գտնվող ընտրական տեղամասերում:

ՀՀպաշտպանությաննախարարությունըհրահանգավորելէընտրականգործընթացներումներառվածզորամասերիհրամանատարությանը՝խստորենղեկավարվելՀՀընտրականօրենսգրքիդրույթներիպահանջներովևվերահսկումէհրահանգիկատարումը:

ՀՀ խորհրդարանական ընտրություններին զինծառայողների մասնակցության հետ կապված ընտրախախտումների վերաբերյալ անհասցե ահազանգերը, որտեղ նշված չեն լինի ընտրական տեղամասը, ընտրախախտման հստակ նկարագրությունը ու այլ մանրամասներ, կդիտարկվեն որպես ապատեղեկատվություն և համապատասխան արձագանք չեն ստանա ՀՀ ՊՆ կողմից:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *