Դժբախտ պատահարի հետևանքով ադրբեջանական բանակի ավագ լեյտենանտ է մահացել: Այս մասին ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է Խազարի շրջանի դատախազությունը: Դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր՝ պաշտպանության նախարարության զինվորական Զիրյա ավանում: 1979թ. ծնված ավագ լեյտենանտ Զաուր Խալիլ օղլու Խուդիևը լոգարանում լողանալիս դիպել է բաց էլեկտրալարին և հոսանքահարումից մահացել: