Թուրքիան Հորդանանում միջազգային զորավարժության է մասնակցել

Թուրքիայի զինված ուժերի զինծառայողները մասնակցել են Հորդանանում անցկացված զորավարժությանը, որը նախատեսված էր հատուկ նշանակության ստորաբաժանումների համար։

Թեև զորավարժությունն անց է կացվել մայիսի 25-ից հունիսի 8-ը, Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբն անցկացման մասին տեղեկացրել է միայն վերջերս։

Հորդանանի ու Թուրքիայի մասնակցությամբ զորավարժություն

Հորդանանի ու Թուրքիայի մասնակցությամբ զորավարժություն

Թուրքիայից և Հորդանանից բացի, միջազգային զորավարժությանը մասնակցել են նաև Կանադայի, Ղազախստանի, ԱՄԷ-ի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Վարժանքների ժամանակ մասնակից երկրները փորձել են համատեղ գործողությունների տարբեր սցենարներ, այդ թվում՝ հակառակորդին անցած օդանավակայանի գրավում։

Նշենք, որ Թուրքիան և Հորդանանը ակտիվ համագործակցում են զորավարժություններ անցկացնելու հարցում։ Այս տարի Թուրքիայում կայացել է Հորդանանի հետ համատեղ զորավարժություն, որին մասնակցել են երկու երկրների ցամաքային զորքերի զինծառայողները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *