Մարտական հենակետում զոհված զինծառայողի անունը հայտնի է

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ռազմինֆոն, հունիսի 20-ին Արարատի զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում զինծառայող  էր զոհվել։ Հայտնի են դարձել զոհված զինծառայողի անունն ու նրա տվյալները։

ՀՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝  հունիսի 20-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը (ծնված1994թ., Սիսիանի զ/կ, 2013-1 զորակոչ):

Միջադեպի մանրամասները ճշտվում են:

One response to “Մարտական հենակետում զոհված զինծառայողի անունը հայտնի է

  1. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2014-ի հունիսին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *