Իրադրությունն Ուկրաինայում. թարմացվող լրահոս. հունիսի 20

Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում շարունակվում են արյունալի մարտական գործողությունները Կիևի կենտրոնական իշխանությունների և տեղում անկախություն հռչակած ապստամբների միջև։

Ստեղծված իրավիճակն ավել օպերատիվ ներկայացնելու համար առաջարկում ենք հետևել թարմացվող լրահոսին.

Ուկրաինայի ԶՈւ զինծառայողներ

Ուկրաինայի ԶՈւ զինծառայողներ

15։50-Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովն իր ֆեյսբուքյան էջի միջոցով հրապարակել է ԲՏՌ-80 զրահափոխադրիչի լուսանկար, որն ինչպես ինքն է պնդում, ազգային գվարդիայի ստորաբաժանումները կանգնեցրել են Ռուսաստանից Ուկրաինայի տարածք ներթափանցելու փորձի ժամանակ։ Նրա խոսքերով, Զրահափոխադրիչում առկա զինյալների մի մասը ոչնչացված է, մյուսին ձերբակալել են։ Ավակովը հրապարակել է նաև զրահափոխադրիչի հաշվառման գրքույկի լուսանկարը, որի վրա դրված է ՌԴ ՊՆ զորամասի կնիք

Սահմանին կանգնեցված զրահափոխադրիչը

Սահմանին կանգնեցված զրահափոխադրիչը

Զրահափոխադրիչի հաշվառման գրքույկը

Զրահափոխադրիչի հաշվառման գրքույկը

15։10- Համացանցում տարածվել են տեսանյութեր, որտեղ երևում է Լուգանսկում տեղի ապստամբների տեխնիկայի տեղաշարժը։ Կադրերում երևում է Տ-64 տանկ, մի քանի ԲՏՌ-80 զրահափոխադրիչներ և մեծ թվով բեռնատար ավտոմեքենաներ։ Տեսանյութերի հեղինակները նշում են, թե այն արվել է հունիսի 20-ի առավոտյան։

15։00- Ուկրաինայի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները զրույց են ունեցել, որի ժամանակ քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքում ստեղծված իրավիճակը

12։30- Գիշերն ապստամբները գրոհել են Արտեմովսկում պահեստային տանկային բրիգադը, սակայն ուկրաինական կողմը կարողացել են պահել այն իր վերահսկողության ներքո։

11։15- Դոնեցկի ապստամբները հայտարարել են, թե կարողացել են խոցել ուկրաինական օդուժի Սու-25 գրոհիչը Յամպոլում նախօրեին ընթացած մարտերի ժամանակ։ Ուկրաինական կողմն ավելի ուշ հաստատել է կորուստը։ Ապստամբները նշել են նաև հակառակորդի տանկն ու այլ զրահատեխնիկա ոչնչացնելու մասին։

11։10- Ուկրաինական ուժայինների ներկայացուցիչ Վլադիսլավ Սելեզնյովի տվյալներով՝ Զակոտնիի ու Յամպոլի մոտ (Դոնեցկ) ավիացիայի մասնակցության գործողության հետևանքով 300 ասպտամբ է սպանվել։ Ըստ Սելեզնյովի՝ ուկրաինական կողմն ունի 7 զոհ, 30 վիրավոր։ Լուգանսկի ապստամբները, սակայն, հերքել են այս տեղեկությունը՝ չմանրամասնելով ապստամբների կորուստների թիվը։

11։00- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՌԴ անվտանգության խորհուրդը քննարկել են Ուկրաինայի հարավ-արևելքում ստեղծված իրավիճակը։ Հանդիպման մանրամասները չեն ներկայացվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *