ՀՀ-ն մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական գործընկերների ամենամյա ռազմավարական համաժողովին

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը հունիսի 17-19-ին  Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում մասնակցել է Հյուսիսատլանտյան Դաշինքի Վերափոխումների ռազմավարական հրամանատարության հովանու ներքո անցկացված ՆԱՏՕ-ի ռազմական գործընկերների ամենամյա ռազմավարական համաժողովին:

ՀՀ-ՆԱՏՕ

ՀՀ-ՆԱՏՕ

«ՆԱՏՕ և Գործընկերներ» խորագրով համաժողովը, որը նախագահել է ՆԱՏՕ-ի Վերափոխումների դաշնակցային հրամանատար, գեներալ Ժան Պոլ Պալոմերոսը (Ֆրանսիայի ՌՕՈւ), նպատակաուղղված է ինչպես ՆԱՏՕ-ի և Գործընկեր երկրների միջև համագործակցության ամրապնդման հարցերի քննարկմանը, այնպես էլ միջազգային անվտանգության նորահայտ մարտահրավերների և դրանց համատեղ լուծումների որոնման շուրջ կարծիքների փոխանակմանը, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *