Սեյրան Օհանյանն այցելել է նախիջևանյան հատվածի առաջնագիծ (ֆոտո)

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 19-ին աշխատանքային այցով եղել հանրապետության հարավ-արևմտյան սահմանագոտում տեղակայված զորամիավորումում։

Սեյրան Օհանյանը հարավ-արևմտյան ուղղության առաջնագծում

Սեյրան Օհանյանը հարավ-արևմտյան ուղղության առաջնագծում

Նախարարն այցելել է նաև մարտական դիրքեր, որտեղ անձամբ ծանոթացել է մարտավարական բնագծի կահավորման և բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Սեյրան Օհանյանը ծանոթացել մարտական հերթապահության իրականացմանը, որն այդ հատվածում ընթանում է կլիմայական բարդ պայմաններում՝ ծովի մակերևույթից մոտ 3 000 մետր բարձրության վրա։

Նկատենք, պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ այցի ընթացքում Սեյրան Օհանյանը ծանոթացել է նաև զորամիավորումում ընթացող ինժեներական աշխատանքներին։

Ընթերցողի ուշադրությունը հրավիրենք այն հանգամանքի վրա, որ հենց հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված բանակային միավորումն էր բոլորվին վերջերս Նախիջևանի հետ սահմանի երկայնքով զբաղեցրել պաշտպանական նոր բնագծեր՝ հսկողություն սահմանելով լրացուցիչ ավելի քան 100 քառակուսի կիլոմետր տարածքի նկատմամբ ու չի բացառվում, որ Սեյրան Օհանյանի այցը հենց այս կապակցությամբ էր և ուներ նպատակ՝ տեղում ծանոթանալ ստեղծված իրավիճակին և տալ ցուցումներ պաշտպանական նոր բնագծերի կոմունիկացիոն ենթակառուցվածքի ստեղծման վերաբերյալ։

Սեյրան Օհանյանը հարավ-արևմտյան ուղղության առաջնագծում

Սեյրան Օհանյանը հարավ-արևմտյան ուղղության առաջնագծում

Սեյրան Օհանյանը հարավ-արևմտյան ուղղության առաջնագծում

Սեյրան Օհանյանը հարավ-արևմտյան ուղղության առաջնագծում

Սեյրան Օհանյանը հարավ-արևմտյան ուղղության առաջնագծում

Սեյրան Օհանյանը հարավ-արևմտյան ուղղության առաջնագծում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *