Ադրբեջանում զինծառայողը սպանել է ծառայակցին, ապա ինքնասպան եղել

Ադրբեջանում զինծառայողը կրակել է ծառայակիցների վրա՝ սպանելով նրանցից մեկին, ապա ինքնասպան է եղել։ Դեպքը եղել է Ադրբեջանի՝ արևմտյան հատվածում տեղակայված զորամասերի մեկում։

Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից ստացած տեղեկությանը։

Հունիսի 20-ին՝ 06։45-ի սահմաններում, ադրբեջանական բանակի զինծառայող Աղաքիշիև Բահրուզ Խագանի օղլուն իրեն ամրակցված զենքով կրակել է Ահմեդով Քյամրան Ինթիգամ օղլուի և Աբդուլաև Նեյման Էլման օղլուի վրա։ Ստացված հրազենային վերքերից Աբդուլաևը տեղում մահացել է, իսկ Ահմեդովին տեղափոխել են հիվանդանոց. նրա վիճակը ծանր է։

Ծառայակիցների վրա կրակելուց հետո Աղաքիշիևն ինքնասպան է եղել։

Դեպքի առնչությամբ հետաքննություն է ընթանում։

3 responses to “Ադրբեջանում զինծառայողը սպանել է ծառայակցին, ապա ինքնասպան եղել

  1. Pingback: Ադրբեջանական դիվերսիան հետ մղելիս ՊԲ զինծառայող է զոհվել | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. հունիսի 15-21 | Ռազմ.info

  3. Pingback: Ադրբեջանի զինուժի կորուստները 2014-ի հունիսին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *