Ռուսաստանում փորձարկում են Պանցիր համալիրի գերձայնային նոր հրթիռներ

Ռուսաստանում շարունակվում են հակաօդային պաշտպանության Պանցիր զենիթահրթիռային հրանոթային համալիրի համար նախատեսված գերձայնային արագությամբ օժտված հրթիռների կատարելագործված տարբերակների

փորձարկման աշխատանքները։ Ռուսաստանյան «Ռիա-Նովոստի» գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է «Գերճշգրիտ համալիրներ» հոլդինգի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Դենիսովը։

Պանցիր զենիթահրթիռային հրանոթային համալիր

Պանցիր զենիթահրթիռային հրանոթային համալիր

Նա տեղեկացրել է, որ ներկայումս ռուսաստանյան հակաօդային պաշտպանության գրեթե բոլոր համալիրները կիրառում են ձայնի արագությունը 3-ից 4 անգամ գերազանցող հրթիռներ, սակայն սահմանված է նշաձող՝ հասնել 5-ից 7 անգամ գերազանցող ցուցանիշի։

Հոլդինգի գլխավոր տեղեկացրել է նաև, որ նման հրթիռների ստեղծման ուղղությամբ արդեն տևական ժամանակ է, ինչ տարվում են աշխատանաքներ և նույնիսկ կան շոշափելի արդյունքներ։ Մասնավորապես, 2014-ի ապրիլին Աշուլուք զորավարժարանում առաջին անգամ իրականացվեց նման հրթիռների ցուցադրական կիրառում։

Ու եթե նախկինում Պանցիր համալիրն աշխատում էր հիմնականում փոքր արագություն ունեցող թիրախների ուղղությամբ, ապա հիմա հնարավոր է նույն այդ համալիրով՝ շնորհիվ նոր հրթիռների, խոցել թիրախներ, որոնց արագությունը շուրջ 1 000 մետր/վայրկյան է։ Ալեքսանդր Դենիսովը չի հստակեցրել, թե երբ հնարավոր կլինի խոսել նոր հրթիռների՝ սպառազինության ընդունման մասին՝ նշելով միայն, որ դեռևս կան հարցեր, որոնք ենթակա են շտկման։

Հակաօդային պաշտպանության փոքր հեռահարության Պանցիր զենիթահրթիռային հրանոթային համալիրը նախատեսված է կարևոր նշանակության ենթակառուցվածքների ու ռազմական օբյեկտների՝ օդային հարձակումներից պաշտպանության համար։ Համալիրը օդային թիրախները կարող է հայտնաբերել մինչև 36 և խոցել մինչև 18 կմ հեռավորության վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *