Չնայած Ռուսաստանի նկատմամբ հայտարարված պատժամիջոցներին՝ գերմանական Rheinmetall AG ընկերությունը կավարտի միջտեսակային ռազմական ուսումնական կենտրոնի կառուցումը Մուլինո քաղաքում (Նիժնի Նովգորոդ քաղաքի մոտակայքում):
Նոր բազմանպատակային զորավարժարանը կծառայի ՌԴ զինված ուժերի արևմտյան ռազմական օկրուգի տարբեր զորատեսակների նպատակներին, ինչի մասին, ըստ ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալության, հայտնել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Յուրի Բորիսովը:
Պաշտոնյայի խոսքով՝ ՌԴ զինված ուժերի արևմտյան ռազմական օկրուգում նման կառույցի ստեղծումից հետո Ռուսաստանը սեփական ուժերով կկարողանա նման կառույցներ ստեղծել նաև մյուս ռազմական օկրուգների կարիքների համար:
Բորիսովը հայտնել է, որ կառույցի շինարարությունը կավարտվի մինիչև 2014-ի դեկկտեմբեր: Այն կռանա ամբողջ օկրուգի համար նախատեսված տեխնոլոգիաներով զարգացած կենտրոն: Զորավարժարանում միաժամանակ կկարողանան պարապմունք անցկացնել մեկ բրիգադի չափ զինծառայողներ, այնտեղ հնարավոր կլինի անցկացնել ցանկացած տեսակի մարտավարական վարժանք:
Նշենք, որ ուսումնական կենտրոնի կառուցման մասին ռուսաստանյան ու գերմանական կողմերը պայմանավորվել էին դեռևս 2011-ի հոկտեմբերին: Նախատեսված էր, որ կենտրոնը պատրաստ պիտի լիներ արդեն 2014-ի կեսերին:
Pingback: Գերմանիան կարող է չշարունակել Ռուսաստանի համար զորավարժարանի կառուցումը | Ռազմ.info