Նախիջևանի «առանձին համազորային բանակը» նոր մարտական դրոշ ունի

Մայիսի 19-ին կայացել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում տեղակայված, այսպես կոչված «առանձին համազորային բանակի» ստորաբաժանումներին նոր մարտական դրոշի տրամադրման հանդիսավոր արարողությունը։ 

Նախիջևանի «առանձին համազորային բանակը» նոր մարտական դրոշ ունի

Նախիջևանի «առանձին համազորային բանակը» նոր մարտական դրոշ ունի

Այս մասին հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը։

Արարողությանը ներկա էին Նախիջևանի «առանձին համազորային բանակի» հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քերեմ Մուսթաֆաևը, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Գերագույն մեջլիսի քարտուղար Վասիֆ Թալիբովը, Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ու Ադրբեջանի ԶՈւ բարձրաստիճան զինվորականներ։

Նախիջևանի «առանձին համազորային բանակը» նոր մարտական դրոշ ունի

Նախիջևանի «առանձին համազորային բանակը» նոր մարտական դրոշ ունի

Արարողությունն ավարտվել է «առանձին համազորային բանակի» ստորաբաժանումների՝ մարտական դրոշով կատարված հատուկ քայլքով։

Հիշեցնենք, որ 2013-ի դեկտեմբերի 20-ին հայտնի է դարձել՝ Ադրբեջանի՝ Նախիջևանի 5-րդ բանակային կորպուսի հիման վրա ստեղծվել է «առանձին համազորային բանակ», որի գործառույթներն ու կառույցվածն անհայտ են։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այսպես կոչված «առանձին համազորային բանակը» ծառայելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության պաշտպանական համակարգի արդյունավետության բարձրացման, մեկ ընդհանուր կենտրոնից կառավարման նպատակներին։

Քերեմ Մուսթաֆաևը ռազմական ոլորտում գործունեություն է ծավալել դեռևս Հեյդար Ալիևի իշխանության տարիներից։ Նա ողջ պաշտոնավարման ընթացքում վայելում է թուրք բարձաստիճան զինվորականների աջակցությունը։ Նրա անվան հետ կոռուպցիայի ու զինծառայողների ներքին օրգանների վաճառքի թեմաներով մի շարք սկանդալ են կապված։

Այսպես, հունիսի 26-ին հայտնի է դարձել, որ Քերեմ Մուսթաֆաևն իրեն ենթակա մի խումբ սպաների և ենթասպաների առանց որևէ բացատրության զրկել է պարգևավճարից, ինչը հանգեցրել է բողոքի ալիքի բարձրացմանը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *