Նախիջևանում գեներալը 26 սպաների զրկել է պարգևավճարից

Հունիսի 26-ին հայտնի է դարձել, որ Նախիջևանի զորամիավորման հրամանատար գեներալ-լեյտենանտ Քարամ Մուսթաֆաևը իրեն ենթակա մի խումբ սպաների և ենթասպաների առանց որևէ բացատրության զրկել է պարգևավճարից։

Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցներին հաղորդել է վերոնշյալ զորամիավորման զինծառայող սպաներից մեկը։

Գեներալ Քարամ Մուսթաֆաև

Գեներալ Քարամ Մուսթաֆաև

Հատկանշական է, որ յուրաքանչյուր տարի ԶՈւ օրվա կապակցությամբ դրական ու գովելի վարքով աչքի ընկնող սպաների տրվել է դրամական պարգևավճար, սակայն այս տարի ԱՀ բանակի 95-ամյակի օրը զորամիավորման հրամանատարն իր քմահաճույքով և հայեցողությամբ է որոշում, թե ում տալ պարգևավճար, իսկ ում՝ ոչ։

Նշենք նաև, որ զորամիավորման սպաները բազմիցս բողոքել են ՊՆ-ին՝ ստեղծված իրավիճակին լուծում տալու նպատակով, բայց ՊՆ-ից որևէ կերպ չեն արձագանքել։

Հավելենք, որ Նախիջևանում եզակի չեն զինվորականների դեմ անբարեխիղճ ու ապօրինի գործողությունների դեպքերը։ Մայիսի 15-ին հայտնի դարձավ, որ Նախիջևան քաղաքի ՏԻՄ կարգադրությամբ մի խումբ թոշակառու զինվորականների և վետերանների բռնի կերպով վտարում են իրենց բնակարաններից՝ փոխարենն առաջարկելով դատարկ տարածք կամ որոշ դեպքերում ընդհանրապես առանց փոխհատուցման։ Ժամանակին այստեղ եղել է զինավան, սակայն բնակելի տներն անցել են Նախիջևանի գործադիր իշխանության ենթակայության ներքո և սեփականաշնորհվել են։

Դատարանը մերժել է զինվորականի 9 ընտանիքի հայցը՝ որոշում կայացնելով հօգուտ ՏԻՄ-ի։ Վետերանները մտադիր են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

One response to “Նախիջևանում գեներալը 26 սպաների զրկել է պարգևավճարից

  1. Pingback: Նախիջևանի «առանձին համազորային բանակը» նոր մարտական դրոշ ունի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *