Զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն է անցկացվել

Պաշտպանության նախարարությունում մայիսի 16-ին անցկացվել է հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն, որի ժամանակ ամփոփվել են 2013-ի ձմեռային զորակոչի արդյունքները, քննարկվել ու առաջադրվել են 2014-ի ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման հետ կապված հարցեր:

հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն

հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, հանրապետական զորակոչային հանձնաժողովի անդամները, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինկոմներն ու զինկոմիսարիատների աշխատակիցներ, բուժհանձնաժողովների անդամներ, զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է միջոցառման անհրաժեշտությունը, նշելով, որ ԶՈւ կարևորագույն գործընթացներից մեկը նրա համալրումն է:

Հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը: Խոսելով 2013-իձմեռային զորակոչի արդյունքների և 2014-ի ամառային զորակոչի խնդիրների մասին՝ գեներալ-գնդապետ Խաչատուրովն ընդգծել է զորակոչի թե դրական դրսևորումները և թե որոշակի բացթողումները: ԶՈւ գլխավոր շտաբի պետը մատնանշել է զորակոչի ընթացքում առավել արդյունավետ աշխատած և աչքի ընկած, ինչպես նաև որոշ հարցերում թերացած զինկոմիսարիատները:

Խորհրդակցությանը հնչած այլ ելույթներում արծարծվել և քննարկվել են երիտասարդների կցագրմանը և հաշվառմանը, բուժհետազոտությանը, զորակոչից խուսափողների նկատմամբ պատժամիջոցների ու վարչական տույժերի կիրառմանը, ինչպես նաև զորակոչին առնչվող այլ հարցեր:

Ամփոփելով խորհրդակցության արդյունքներն ու շնորհակալություն հայտնելով կատարված համատեղ լայնածավալ ու արդյունավետ աշխատանքի համար` Սեյրան Օհանյանը հույս է հայտնել, որ բոլոր օղակների սերտ համագործակցության արդյունքում հերթական զորակոչի աշխատանքները ևս կիրականացվեն բարձր մակարդակով:

Ձմեռային զորակոչն արդյունավետ կազմակերպելու և անցկացնելու, այդ գործընթացին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար զինկոմիսարիատների, իրավապահ մարմինների, բուժհանձնաժողովների և այլ կառույցների մի խումբ ներկայացուցիչներ ու զինծառայողներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով:

One response to “Զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն է անցկացվել

  1. Pingback: ՀՀ զինված ուժերում մեկնարկեց ամառային զորակոչը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *