ՀՀ զինված ուժերում մեկնարկեց ամառային զորակոչը

Այսօր՝ հունիսի 10-ին, Հայաստանի զինված ուժերում մեկնարկեց ամառային զորակոչը։ Հանրապետության կենտրոնական հավաքակայանում արդեն սկսվել է վիճակահանությունը։

Մայրը հաջողություն է մաղթում իր զինվորին

Մայրը հաջողություն է մաղթում իր զինվորին
Նկարը՝ 2013 թվականի ձմեռային զորակոչից

Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Ըստ մամուլի քարտուղարի՝ այսօր արդեն զորակոչիկների մի մասը կգնա զորամասեր։ Ամառային զորակոչն անց է կացվում ձմեռայինի նմանությամբ, որևէ նոր բան չկա։

«Թեև նախատեսել էինք, որ զորակոչիկները հետպատվաստումային շրջանը տանը կանցկացնեն, բայց որոշակի տեխնիկական հարցերի պատճառով այն հետաձգվեց մինչև հաջորդ՝ ձմեռային զորակոչ։ Այդ հարցերի քննարկման համար ավելի վաղ միջգերատեսչական նիստ է եղել, որի արդյունքում էլ նման որոշում է կայացվել»,- Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը։

Նշենք, որ դեռևս մայիսի 16-ին զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն էր անցկացվել, որի ժամանակ ամփոփվել են 2013-ի ձմեռային զորակոչի արդյունքները, քննարկվել ու առաջադրվել են 2014-ի ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման հետ կապված հարցեր:

2 responses to “ՀՀ զինված ուժերում մեկնարկեց ամառային զորակոչը

  1. Pingback: ՀՀ զինված ուժերում մեկնարկեց ամառային զորակոչը Ռազմ.ինֆօ | Armday

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հունիսի 8-14 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *