ՊԲ հրամանատարը հրադադարի 20-ամյակին նվիրված ասուլիս է հրավիրել

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան մայիսի 13-ին մամուլի ասուլիս է հրավիրել, որը նվիրված է եղել հրադադարի հաստատման 20-ամյակին: Բանակի հրամանատարը անդրադարձել է 1994-ի մայիսին ստեղծված ռազմաքաղաքական իրադրությանը, այդ ընթացքում հայկական զինված ուժերում իրականացված գործընթացներին, առաջնագծում և բանակցությունների սեղանի շուրջ հակառակորդի պահվածքին:

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան

Գեներալ-լեյտենանտ Հակոբյանը խոսել է նաև անցած 20 տարիներին և հատկապես վերջին շրջանում իրականացված հաստիքակազմակերպական բարեփոխումների, ռազմատեխնիկական համալրման և արդիականացման ու կադրային հարցերի մասին՝ նշելով, որ դրանց արդյունքում աճել է ՊԲ պաշտպանական ու հարձակողական ներուժը և այսօր այն շարունակում է վստահորեն իրականացնել իր առջև դրված խնդիրները:

Մամուլի ասուլիսի ընթացքում ՊԲ հրամանատարը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին բանակում արտակարգ դեպքերին և պատահարներին, ԵԱՀԿ ՄԽ գործունեությանն ու համանախագահների կողմից հնչեցվող առաջարկություններին և առաջնագծի ինժեներական կառույցների կատարելագործմանը, տեղեկացնում է ՊԲ մամուլի ծառայությունը:

One response to “ՊԲ հրամանատարը հրադադարի 20-ամյակին նվիրված ասուլիս է հրավիրել

  1. Pingback: Վերջին 3 տարում ավելի շատ սպառազինություն ենք ձեռք բերել, քան 17 տարվա ընթացքում. Մովսես Հակոբյան | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *