Վերջին 3 տարում ավելի շատ սպառազինություն ենք ձեռք բերել, քան 17 տարվա ընթացքում. Մովսես Հակոբյան

Մենք ուղերձ ենք ուղարկել, որ ցանկացած դիրքից, եթե մեր զինվորին կրակեն, միայն այդ դիրքը գրավելու ենք։ Ուժի դիրքից թելադրողի պարագայում մենք խաղաղությունը կարող ենք հարատև դարձնել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը։

Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան

ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյան

Հակոբյանն անդրադարձել է նաև ձեռքբերված սպառազինությանն ու նշել, որ վերջին երեք տարվա ընթացքում ավելի շատ սպառազինություն են ձեռք բերել, քան 17 տարվա ընթացքում։

Նշենք, որ մայիսի 13-ին ՊԲ հրամանատարի հրավիրած ասուլիսը նվիրված էր հրադադարի հաստատման 20-ամյակին։

Բանակի հրամանատարը անդրադարձել է 1994-ի մայիսին ստեղծված ռազմաքաղաքական իրադրությանը, այդ ընթացքում հայկական զինված ուժերում իրականացված գործընթացներին, առաջնագծում և բանակցությունների սեղանի շուրջ հակառակորդի պահվածքին:

Գեներալ-լեյտենանտ Հակոբյանը խոսել է նաև անցած 20 տարիներին և հատկապես վերջին շրջանում իրականացված հաստիքակազմակերպական բարեփոխումների, ռազմատեխնիկական համալրման և արդիականացման ու կադրային հարցերի մասին՝ նշելով, որ դրանց արդյունքում աճել է ՊԲ պաշտպանական ու հարձակողական ներուժը և այսօր այն շարունակում է վստահորեն իրականացնել իր առջև դրված խնդիրները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *