Սահմանապահ զինծառայողները պատմում են իրենց ծառայության մասին (վիդեո)

Հովհաննեսն արդեն 22 ամիս ծառայում է զինված ուժերում։ Ամենադժվարը կարոտին հարմարվելն է եղել, ինչպես ինքն է խոստովանում՝ մինչև հիմա էլ չի հարմարվել։

—22 ամսվա ընթացքում փոփոխություն զգո՞ւմ եք։

Իհա´րկե, բայց չեմ կարող բառերով նկարագրել։

 —Մինչև ծառայության անցնելն ի՞նչ պատկերացումներ ունեիք բանակի մասին։

Չէի կարող պատկերացում կազմել, որովհետև չէի տեսել ու չէի հասկանում, թե բանակն ինչ է։ Հիմա լրիվ այլ պատկեր է։ Տղան հասունանում է բանակում, ճիշտ մտածողություն ձեռք բերում։ Երբ առաջին անգամ մտա զորամաս, միայն մտածում էի, որ բանակ եմ եկել, իսկ ահա երբ համազգեստ հագա , իրոք հպարտացա, որ զինվոր եմ ու հայրենիքն եմ պաշտպանում։

—Դիրքերում ինչի՞ մասին եք մտածում երբ հրադադարի ռեժիմը խախտվում է։

Ընտանիքի մասին ես մտածում, հետո մնացածի։

—Սպորտով զբաղվել եք, ի՞նչ դեր ունի ֆիզիկական պատրաստությունը բանակում։

Երեք տարի զբաղվել եմ հունահռոմեական ըմբշամարտով։ Զինվորն ուժեղ է լինում այդպես, ինչպես և ֆիզիկապես պատրաստված թշնամու դիմաց։

—Հակառակորդին ինչպե՞ս եք պատկերացնում։

Առաջինն՝ ուղղակի վախենում են մեզնից։ Այդ ամեն ինչն անում են նրա համար, որ մենք կարծենք, թե իրենք չեն վախենում։ Բայց իրենք չարաչար սխալվում են, որովհետև մենք գիտենք, որ իրենք վախենում են։ Դրա համար մեկ-մեկ կրակում են, որ մեզ ցույց տան իրենց գոյության փաստը։ Ուզում են մեզ բան հասկացնեն։

Տավուշի մարզի մարտական հերթապահություն իրականացնող զորամասi զինծառայողները

Տավուշի մարզի մարտական հերթապահություն իրականացնող զորամասի զինծառայողները

—Մեկնարկել է զորակոչ-զորացրումը։ Զորակոչիկներին ի՞նչ խորհուրդ կտաք։

Կցանկանամ շուտ հարմարվեն, կարոտից ելնելով անիմաստ բաներ չանեն, որ իրենց ընտանիքներին հասնեն։

—Երազանքների մասին կպատմե՞ք։

Ծառայության մեջ եմ ու երազանքների մասին չեմ մտածում։

—Խաղաղությունն ի՞նչ է մեզ համար։

Հպարտություն, որ պահում են զինվորները։

Հիշեցնենք, որ Ռազմինֆոն այցելել էր Տավուշի մարզի մարտական հերթապահություն իրականացնող զորամաս սահմանամերձ գյուղեր ուխտագնացության շրջանակներում։

Այն կազմակերպել էր Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը` Վեհափառ Հայրապետի օրհնությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *