Ադրբեջանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ ՊՆ միջազգային համագործակցության վարչության ղեկավար, գեներալ-մայոր Ռամիզ Նաջաֆովի գլխավորությամբ, պաշտոնական այցով մեկնել է Բրազիլիա։
Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը, ապրիլի 28-29-ն Ադրբեջանի ՊՆ պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու Բրազիլիայի ՊՆ ներկայացուցիչների հետ։ Բանակցությունները միտված են լինելու երկկողմ ռազմական համագործակցության խորացմանը։
Ոչ պաշտոնական աղբյուրների համաձայն՝ չի բացառվում հուշագրի կնքում կողմերի միջև։
Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ընդունել էր Ադրբեջանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Սանտյագո Լուիս Բենտո Ալքասարին: