Զաքիր Հասանովը հանդիպել է Բրազիլիայի դեսպանին

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը 2014-ի ապրիլի 26-ին հանդիպել է Ադրբեջանում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ ու լիազոր դեսպան Սանտյագո Լուիս Բենտո Ալքասարին:

Զաքիր Հասանովը հանդիպել է Բրազիլիայի դեսպանին

Զաքիր Հասանովը հանդիպել է Բրազիլիայի դեսպանին

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը, Արցախյան հակամարտությունը, ինչպես նաև երկու երկրների փոխգործակցության հնարավորությունները:

Հիշեցնենք, որ 2013-ի նոյեմբերի վերջին Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Արազ Ազիմովը մեկնել էր Բրազիլիա՝ այնտեղ մի շարք պաշտոնական հանդիպումներ ունենալով, այդ թվում՝ Բրազիլիայի ՊՆ բարձրաստիճան զինվորականների հետ: Նրանց հետ Ազիմովը քննարկել էր երկկողմ համագործակցության հեռանկարները:

0 responses to “Զաքիր Հասանովը հանդիպել է Բրազիլիայի դեսպանին

  1. Pingback: Կորեոլան

  2. Pingback: Ուշացած սենսացիա. ո՞ւմ ՀՕՊ համակարգերն են պաշտպանում Արցախի երկինքը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *