Ապրիլի 25-ին՝ ժամը 21.16-ին, ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի, 1960-ին ծնված բնակիչներից մեկը գնացել է դաշտ՝ աշխատանքի և չի վերադարձել: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքը:
Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է տեղեկությունը։
Հայտնի է նաև քաղաքացու ինքնությունը՝ Վաչագան Պոսողյան: Հրշեջ-փրկարարները Հայաստան-Նախիջևան սահմանի ականապատ տարածքում ապրիլի 26-ին նկատել են նրա դին և դուրս բերել այն: