Վրաստանի ՊՆ-ում ուսումնասիրում են օգոստոսյան պատերազմի սխալները

Վրաստանի քաղաքական ղեկավարությունը ծանոթացել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմի գործողություններն ուսումնասիրող հանձնաժողովի աշխատանքներին։  Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան։

Հանձնաժողովը ստեղծվել էր 2013 թվականին Վրաստանի պաշտպանության նախարարությունում։

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա

Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիա

Նախարարը նշել է, որ պատերազմի ժամանակ արված բոլոր սխալներն ու գործողությունները կներգրավվեն պաշտպանական դոկտրինում։

«Փաստաթղթային աշխատանքն արդեն արված է, ըստ այդմ՝ ամսվա վերջում սպասում ենք, որ Գլխավոր շտաբն այն կներկայացնի ինձ ու երկրի քաղաքական ղեկավարությանը։ Եվս մեկ անգամ ուզում եմ շեշտել, որ մեր գլխավոր նպատակը արված սխալների ուսումնասիրությունն է, որից հետո այն կներառվի պաշտպանական դոկտրինում»,- հայտարարել է Իրակլի Ալասանիան։

Իրակլի Ալասանիան հատկապես նշել է, որ հանձնաժողովի աշխատանքի հիմքում ոչ թե հետաքննություն է եղել, այլ հետազոտությունը։

Հիշեցնենք,որ 2008 թվականի օգոստոսի 8-ին սկսվեց վրաց-օսական, նույն ինքը՝ վրաց-ռուսական պատերազմը, որ հայտնի է նաև որպես «օգոստոսյան պատերազմ»։ Այն տևեց 5 օր և ավարտվեց վրացական կողմի ռազմական պարտությամբ, ՌԴ և մի քանի այլ երկրների կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչմամբ, ինչպես նաև այդ հանրապետություններում ռուսական ռազմական ներկայության ամրապնդմամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *