Ռուսաստանում մեկնարկել է ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունը

Այսօր՝ ապրիլի 21-ին, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի ռազմաօդային ուժերի ավելի քան 150 ներկայացուցիչներ համատեղ համաժողովի համար հանդիպել են Աստրախանի շրջանի Աշուլուք զորավարժարանում։ Կողմերը քննարկելու են ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության փոխգործակցության հարցեր։

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ ռազմաօդային ուժերի գծով ներկայացուցիչ, գնդապետ Իգոր Կլիմովը։

Ապրիլի 21-25-ն ընած համաժողովը նախագահում է ՌԴ ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Բոնդարևը։

Հայտնի է նաև, որ համաժողովին գուգահեռ զինծառայողները կրակելու են Ս-300 զենիթահրթիռային համակարգերից, Պանցիր-Ս զենիթահրթիռային հրանոթային համալիրներից, ինչպես նաև ռմբակոծելու և հրթիռներ են արձակելու Սու-34, Սու-35, Յակ-130 և ՄիԳ-29 ինքնաթիռներից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտարարվել էր, ապրիլին մեկնարկող զորավարժությունն անցկացվելու է Բելառուսի տարածքում, այդ իսկ պատճառով մարտի 26-ին ՌԴ ԶՈւ օդադեսանտային զորքերի պատվիրակությունը մեկնել էր Բելառուս առաջիկա զորավարժության նախապատրաստման նիստերին մասնակցելու համար։

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Բելառուսը տարվա ընթացքում մի քանի խոշոր զորավարժություն են իրականացնում, որից ամենախոշորն ու հայտնին «Արևմուտքն» է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *