2014 թվականի ապրիլին Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություն կանցկացնեն, որին ռուսաստանյան կողմից կմասնակցի Պսկովի օդադեսանտային զորամիավորումը։
Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Այսօր՝ մարտի 26-ին, ՌԴ ԶՈւ օդադեսանտային զորքերի պատվիրակությունը մեկնել է Բելառուս առաջիկա զորավարժության նախապատրաստման նիստերին մասնակցելու համար։ Քննարկումներ են նախատեսված մինչև մարտի 28-ը։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ զորավարժությունն անցկացվելու է Բելառուսի տարածքում մոտավորապես ապրիլ ամսվա կեսերին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Բելառուսը տարվա ընթացքում մի քանի խոշոր զորավարժություն են իրականացնում, որից ամենախոշորն ու հայտնին «Արևմուտքն» է։